Ձերբակալվել է Թրամփին թունավորելու փորձի մեջ կասկածվող անձը․ NBC

70

Ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թունավորելու փորձ կատարելու մեջ կասկածվողը, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Ինչպես պարզաբանում է NBC-ն, կասկածյալը բերման է ենթարկվել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության (երկրի Ներքին անվտանգության վարչության ներքո) կողմից, երբ փորձում էր Կանադայից մուտք գործել ԱՄՆ: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի դաշնային իրավապահ մարմինների անանուն աղբյուրը: