Կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են. Նիկոլ Փաշինյան

49

«Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է. կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան: Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ ամենաերանելի պատկերը մաքուր ու կանաչ Հայաստանն է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում հանքարդյունաբերություն չպետք է լինի:

«Այսօր ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը գրեթե զրոյի է հավասարվել եւ եթե չունենայինք հանքարդյունաբերությունը, շատ խորը կոլապսի մեջ կլինեինք»,- հավելել է վարչապետը: