ԵՄ երեք երկրներ դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի երկնքում

45

Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի համատեղ առաքելությունը սեպտեմբերի 21-ից 25-ը Կուբինկայի օդանավակայանից դիտողական թռիչք կիրականացնի Ռուսաստանի երկնքում: Այդ մասին հաղորդում է Российская газета-ն։ Թռիչքներն իրականացվելու են Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում:

Նույն ժամանակահատվածում Ռուսաստանը դիտորդական թռիչք կիրականացնի Ֆրանսիայի տարածքի վրայով, ինչպես նաև տեսչական ստուգում կիրականացնի Վիեննայի 2011 թ. վստահության և անվտանգության միջոցառումների մասին փաստաթղթի շրջանակներում։