Գիտնականները հաստատեցին, որ ուլտրամանուշակագույն լույսը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

157

Ճապոնիայի Հիրոսիմայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ  ուլտրամանուշակագույն լույսը կորոնավիրուսը սպանելու հատկություն ունի:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույնը ոչնչացնում է գրեթե բոլոր կորոնավիրուսային բջիջները (99.7%), հաղորդում է Известия-ն՝ վկայակոչելով American Journal of Infection Control-ի հրապարակումը:

Միևնույն ժամանակ, պետք է լինի որոշակի ալիքի երկարություն, որպեսզի չվնասի կենդանի օրգանիզմին: Գիտնականների կարծիքով, 222 Hm ալիքի երկարությունը բավարար կլինի կորոնավիրուսը ոչնչացնելու համար:

Հետազոտողները հավելել են, որ ուլտրամանուշակագույն լույսը կօգնի ախտահանել տարածքները, ներառյալ հիվանդանոցները: