Բայդենն օգոստոսն ավարտեց Թրամփից 141 մլն դոլարով ավելի շատ հանգանակված գումարով

54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջի դրությամբ 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրության համար, իսկ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն արդեն հավաքել է 466 միլիոն դոլար, հայտնում է Wall Street Journal-ը:

Բայդենի նախընտրական քարոզարշավի միջոցների մասին տեղեկությունը տրամադրել է շտաբի ավագ աշխատակիցը, իսկ Թրամփի մասին տեղեկությունը Twitter-ում հրապարակել է ամերիկացի առաջնորդի նախընտրական քարոզարշավի մամուլի ծառայության ղեկավար Թիմ Մուրտոն: