ԱՀԿ-ն հավանություն տվեց կորոնավիրուսի բուժմանը աֆրիկյան խոտաբույսերով

80

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է աֆրիկյան բուսական դեղամիջոցների կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Դրանք նախատեսվում է օգտագործել կորոնավիրուսային վարակի բուժման համար:

Փորձարկումների հաջորդ փուլը որոշիչ դեր կունենա բժշկական արտադրանքի անվտանգության և արդյունավետության գնահատման համար, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությունը:

Եթե պարզվի, որ բուսական արտադրանքը անվտանգ է, արդյունավետ և երաշխավորված որակով, կազմակերպությունը այն խորհուրդ կտա «տեղական լայնածավալ արտադրության համար»: