Ալիևը Հայաստանին մեղադրեց պատերազմի նախապատրաստվելու մեջ

90

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Շփման գծից ոչ հեռու նրանց ուժերի կենտրոնացում է տեղի ունենում: Մենք տեսնում ենք ամեն ինչ, մենք հետևում ենք ամեն ինչին», ասել է Ալիևը և զգուշացրել, որ Ադրբեջանը «կպաշտպանվի»:

Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները միտումնավոր գնում են սադրանքների՝ ղարաբաղյան հակամարտությունը սրելու համար, այդ թվում` իրականացնում են Լեռնային Ղարաբաղի ապօրինի բնկակեցում: