Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի հետ սահմանին լարված իրավիճակի մասին

120

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է լարված իրավիճակի մասին Հայաստանի հետ սահմանին և «գնդակոծությունների արդյունքում զոհված զինծառայողի» մասին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության կայքում:

«Հակառակորդը նպատակասլաց կերպով ավելի ու ավելի է սրում իրավիճակը հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում և Հայաստանի հետ պետական ​​սահմանի ուղղությամբ», ասվում է հաղորդագրության մեջ: