Այսօր արձակագիր Քրիստափոր Թափալցյանի ծննդյան օրն է

105

Սեպտեմբերի 20-ը հայ նշանավոր հայ արձակագիր, ՀԽՍՀ ԳՄ անդամ, ԽՄԿԿ պատվավոր անդամ Քրիստափոր Կնյազի Թափալցյանի ծննդյան օրն է: 
Ք. Կ. Թափալցյանը ծնվել է Արևմտյան հայաստանի Կոփ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի համալսարանի բանասաիրական ֆակուլտետը, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան ինստիտուտին առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ 1930 թվականին Ապարանի Բազարջուղ գյուղի յոթնամյա դպրոցի տնօրենն էր, 1931-32 թվականներին՝ Ապարանի շրջանի ժողկրթության տեսուչ։ 1940-41 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես արվեստի ու գրականության բաժնի վարիչ։ 1941-45 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. եղել է 89-րդ հրաձգային դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1946-48 թվականներին եղել է «Գրական թերթի»-ի գրական-գեղարվեստական բաժնի վարիչը։ 1950-55 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Պատերազմ» քառահատոր վեպի առաջին և երկրորդ հատորները (Մոսկվա, 1956), «Ոսկե հովիտ» (Մոսկվա, 1959) վեպը, «Հայրենաշեն» վեպի առաջին գիրքը (Մոսկվա, 1966)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում։


Վիկտորիա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 171 էջ։

Կյանքի արշալույսը (վեպ), Ե., Պետհրատ, 1939, 350 էջ։

Հայրենիք, Ե., Հայպետհրատ, 1942, 63 էջ։

Պատերազմ, հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1946, 567 էջ։

Պատերազմ, հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1949, 667 էջ։

Ոսկե հովիտ, Ե., Հայպետհրատ, 1955, 810 էջ։

Կյանքի արշալույսը, Ե., Հայպետհրատ, 1957, 350 էջ։

Ազնիվ հովիվներ, Ե., Հայպետհրատ, 1958, 39 էջ։

Պատանի կոմբայնավարը, Ե., Հայպետհրատ, 1958, 36 էջ։

Պատերազմ, հատոր 3, Ե., Հայպետհրատ, 1959, 667 էջ։

Հայրենաշեն, գիրք 1, Ե., Հայպետհրատ, 1963, 583 էջ։

Պատերազմ, հատոր 4, Ե., «Հայաստան», 1965, 701 էջ։

Հայրենաշեն, գիրք 2, Ե., Հայպետհրատ, 1973, 394 էջ։

Կյանքի արշալույսը: Վիկտորիա, Երևան, 1981, 472 էջ:
Թամանցիների երգիչը (գրախոսություն Արշալույս Սարոյանի «Ռազմի խոհեր» գրքի մասին): «Գրական թերթ», 1948, № 3: