Boeing 737 MAX ինքնաթիռների վթարների պատճառը

62

ԱՄՆ Կոնգրեսի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեն, մեկուկես տարվա հետաքննությունից հետո, հրապարակել է 2018 և 2019 թվականներին Boeing 737 MAX ինքնաթիռների կործանման պատճառների մասին զեկույցը:

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Boeing-ը սխալներ է թույլ տվել ինքնաթիռի նախագծման հարցում, իսկ Դաշնային ավիացիոն վարչությունը չի վերահսկել իրավիճակը՝ խնդիրներ ունեցող ինքնաթիռներին թռիչքի թույլտվություն տալով:

Պարզաբանվում է, որ ինքնաթիռի մշակումն իրականացվել է արագացված տեմպերով։ Շտապելու պատճառը իր գլխավոր մրցակից Airbus-ին հասնելու Boeing-ի ձգտումնն էր:

Պարզվել է նաև, որ կորպորացիան ճնշում է գործադրել Դաշնային ավիացիոն վարչության վրա, որպեսզի վերջինս ինքնաթիռներին թույլ տա թռիչքներ իրականացնել: