«Ռուսաստանն ունի ամենաժամանակակից զենքը, որը ոչ ոք չունի»

73

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն ունի ամենակատարյալ զենքը, որը ոչ ոք չունի, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ :

Զինագործի օրը ՌԴ ղեկավարը շնորհավորել է ռազմարդյունաբերական համալիրի բոլոր աշխատակիցներին և վետերաններին, ովքեր կատարում են ամենակարևոր խնդիրը՝ «ստեղծել զենքի նոր ու յուրօրինակ տեսակներ, որոնք ի վիճակի կլինեն երկիրը պաշտպանել ցանկացած արտաքին ոտնձգությունից»:

«Հիմա, մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ, Ռուսաստանը տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք իրենց հզորությամբ,  արագությամբ ու ճշգրտությամբ մի քանի անգամ գերազանցում են գոյություն ունեցողներին։ Աշխարհում ոչ ոք չունի այդպիսի զենք, ամեն դեպքում, դեռևս չունի», շեշտել է Պուտինը:

Բացի դրանից, Պուտինը «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռների վրա կատարված աշխատանքը համեմատել է ԽՍՀՄ միջուկային ծրագրի իրականացման ծավալների հետ: