Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ

56

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործառնական շտաբը:

«Հանդիպումից հետո որոշում կայացվեց փոխադարձության հիմքով միջազգային թռիչքները վերսկսել սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ», ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հարավային Օսիան բացեց Ռուսաստանի հետ սահմանը: