«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը երեկ մահացել է

47

 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: 

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: