Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք

81

Սեպտեմբերի 19-ին՝ Զինագործի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության 2002 թ․ պայմանագրից Ռուսաստանին ստիպեց սկսել հիպերձայնային զենք մշակել: Մենք ստիպված էինք ստեղծել այդ զենքերը՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգի տեղակայման, որն ապագայում կկարողանար չեզոքացնել, զրոյացնել մեր ամբողջ միջուկային ներուժը», նախագահի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը