Մեկնարկեցին «Կովկաս-2020» զորավարժությունները

56

Աբխազիայի «Ցաբալ» զորավարժարանում տեղի է ունեցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների լուծման համար մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և հակաօդային պաշտպանության օգտագործման հարցերը:

«Կովկաս-2020» զորավարժություններին, ռուսաստանցիներից բացի, մասնակցում են շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից: