Ղազախստանի հյուսիսում գրանցվել է թռչնագրիպի բռնկում

38

Թռչունների անկում է գրանցվել Ղազախստանի հյուսիսում գտնվող յոթ քաղաքներում։  Պատճառը թռչնագրիպն է, հաղորդում է երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Այդ մասին գրում է gazeta.ru-ն։

Նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսղազախստանյան մարզի Ռուսաստանին սահմանակից յոթ շրջաններում գրանցվել է տարբեր տեսակի թռչունների անկում: