Հռոմի պապը բամբասանքն ավելի մեծ չարիք է համարում, քան կորոնավիրուսը

74

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին հորդորել է զգուշանալ և խուսափել բամբասանքներից:

«Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, եկե՛ք ջանքեր գործադրենք դադարեցնելու բամբասանքները: Բամբասանքները շատ ավելի սարսափելի «ժանտախտ» են, քան COVID-19-ը», Հռոմի պապի խոսքերը մեջբերում է Reuters- ը:

«Սատանան մեծ բամբասող է: Նա միշտ վատ բաներ է պատմում ուրիշների մասին, քանի որ մեծ ստախոս է և դրանով փորձում է մասնատել եկեղեցին», ասել է Հռոմի պապը:

Նախկինում նա մարդկանց բազմիցս կոչ է արել պայքարել բամբասանքների դեմ: