Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

58

Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ կապված հունական թերթերից մեկի հրապարակման հետ, որտեղ, ըստ թուրքական կողմի, վիրավորական արտահայտություն է արվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ հունական թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով», մասնավորապես ասել է Չավուշօղլուն:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ «վիրավորանքներն ու հայհոյանքները չպետք է դիտարկվեն մամուլի ազատության տեսակետից», հաղորդում է Անադոլու գործակալությունը: