Հորդառատ անձրևների պատճառով Ֆրանսիայում իրականացվում են փրկարարական աշխատանքներ

50

Ամպրոպի հետ կապված՝ Ֆրանսիայի հարավում փրկարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 200 մարդ: Գարի դեպարտամենտում հայտարարվել է օդերևութաբանական տագնապի առավելագույն մակարդակ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շրջանի փրկարար ծառայությանը, այս դեպարտամենտում հոսող մի քանի գետեր ափերից դուրս են եկել շարունակական անձրևների պատճառով: Այժմ գերատեսչությունը միաժամանակ իրականացնում է փրկարարական հինգ գործողություն, որոնց մի մասում ներգրավված են ուղղաթիռներ:

Գարի որոշ շրջաններում արդեն արձանագրվել են շուրջ 400 մմ տեղումներ: