Կիևը դեմ չէ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելուն

48

Դոնբասի հարցով եռակողմ շփման խմբի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկն ասել է, որ Կիևը դեմ չէ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելուն:

Նա հայտարարել է, որ երկիրը չի կարողանա առաջ շարժվել, քանի դեռ չի հասկացել, որ Դոնբասում անհրաժեշտ է կառավարման հատուկ համակարգ:

«Ուկրաինան դեմ չէ նման մոտեցման մշակմանը (հատուկ կարգավիճակ շնորհելուն)», ասել է Կրավչուկը Strana.ua-ին տված հարցազրույցում:

Վերջում նա նշել է, որ «Դոնբասը լայն հասկացություն է»: