Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցնում

63

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է, որ “Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրելԹամփը հայրտարարել է, որ շուտով կստորագրի հայրենասիրական դաստիարակությունը խթանող ազգային հանձնաժողով ստեղծելու մասին հրաման:

Այն կոչվելու է «1776 հանձնաժողով»: Հանձնաժողովը կխրախուսի մանկավարժներին` երեխաներին սովորեցնել ամերիկյան պատմության հրաշալի էջերի մասին: Ծրագիրը նվիրված է ԱՄՆ հիմնադրման 250-ամյակին:

Ի դեպ Թրամփն այս հայտարարությունն արել է ԱՄՆ Ազգային արխիվում, Սահմանադրության օրվա տոնակատարության ժամանակ: Ընդհանրապես ԱՄՆ-ում խոր հարգանք կա Սահմանադրության նկատմամբ և ընդունումից ի վեր այն ամեն պատեհ ու անպատեհ առիթով չի խմբագրվել:

Հետաքրքրական է, որ ի տարբերություն այլ լիբերալ իշխանությունների, Թրամփը դպրոցներում հայրենասիրական առարկաները կարևորագույն նախաձեռնություն է համարում: