ԱՀԿ-ն անվանեց COVID-19-ի խոստումնալից պատվաստանյութերը

46

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է փորձարկումների երրորդ փուլում գտնվող կորոնավիրուսային ինը պատվաստանյութերի ցանկ։ Դրանց թվում է նաև Спутник  V պատրաստուկը, որը ստեղծվել է ռուս գիտնականների կողմից, հաղորդում է news.ru-ն:

«Ռուսական արտադրության պատվաստանյութը ներառվել է ամենահեռանկարային պատվաստանյութերի ցանկում», ասվում է ԱՀԿ-ի նյութերում։

Ամենահեռանկարային պատրաստուկների վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև CanSino Biological Inc-ի և CoronaVac-ի չինական պատվաստանյութը, բելգիական Ad26.COV2.S պատվաստանյութը, Մեծ Բրիտանիայում փորձարկվող AZD1222-ը: ԱՀԿ մասնագետները նաև հայտնաբերել են երկու պատրաստուկ, որոնք մշակվում են չինացի գիտնականների կողմից՝ Sinopharm-ի հետ համատեղ: