Փաստաբանը զգուշացրեց, որ Նավալնիի մերձավորները կարող են բանտարկվել

75

Ալեքսեյ Նավալնիի մերձավորները կարող են ազատազրկման ենթարկվել ապացույցները Ռուսաստանից դուրս հանելու պատճառով, եթե պարզվի, որ դրանք իսկապես թունավոր նյութ են պարունակում, ասում է Грибаков, Поляк и партнеры փաստաբանների միության ղեկավար Ալեքսանդր Գրիբակովը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Գրիբակովը նշել է, որ արտասահման թունավոր նյութերի անօրինական տեղափոխման համար մեղավորներին կարող է սպառնալ մինչեւ յոթ տարվա ազատազրկում:

«Եթե այդ շիշը իսկապես թունավոր նյութ էր պարունակում, ապա իրավիճակը տարօրինակ է թվում, երբ կարևորագույն ապացույցները հանվել են մեր երկրից դուրս», հավելել է Գրիբակովը: