«Վեկտոր» կենտրոնը պատմեց, թե ինչպես է պատվաստանյութն արձագանքում COVID-ի մուտացիաներին

46

«Վեկտոր» կենտրոնում ստեղծված COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը բավականին կայուն է արձագանքում վիրուսի մուտացիաներին: Այդ մասին հաղորդում է news.ru-ն

«Այս պահին մենք կարող ենք հանգիստ լինել, կարծում եմ, և ապագայում այս պատվաստանյութը բավականին կայուն կարձագանքի վիրուսի մուտացիաներին», ասել է «Վեկտոր» կենտրոնի զոոնոտիկ ինֆեկցիաների և գրիպի բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Ռիժիկովը։

Նրա խոսքերով, ԱՀԿ-ն ամեն շաբաթ տեղեկություններ է հրապարակում կորոնավիրուսի նոր մուտացիաների վերաբերյալ: Մասնագետներն ուսումնասիրել են արդեն ավելի քան 80,000 այդպիսի մուտացիա: