ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց

59

Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց ԱԺ-ում։

Դիմելով պատգամավորներին՝ նա ասաց․ «Հավաստացիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ ՍԴ իմ գործընկերների հետ միասին՝ էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում։ Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»։