«Նովիչոկ» մշակողը մեկնաբանեց հյուրանոցում թույնով շշի մասին տեղեկությունը

44

«Նովիչոկ» մշակողներից մեկը՝ Լեոնիդ Ռինկը, մեկնաբանել է թունավոր նյութի հետքերով ջրի շիշ հայտնաբերելու մասին տեղեկությունը, որից «հավանաբար խմել էր» Ալեքսեյ Նավալնին: Նավալնիի աջակիցները հայտարարում են, թե այն գտել են Տոմսկի հյուրանոցային համարում, որտեղ նա գիշերել է:

«Բոլոր շշերը նույնն են: Անհնար է ապացուցել, որ դա հենց այդ շիշն է, ինչը նշանակում է, որ գտնված շիշը կարելի էր պատրաստել աշխարհի ցանկացած կետում», ասել է նա ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Մասնագետը հավելել է, որ եթե թույնը քսած լինեին հյուրանոցի սենյակում շշի վրա, ապա դա կհանգեցներ ոչ միայն Նավալնիի, այլ նաև բոլոր նրանց մահվան, ով դրան կպել է: