Կորոնավիրուսից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 7 տրիլիոն դոլար

47

Հաշվարկվել է կորոնավիրուսից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը: 2021 թվականի վերջերին դրա արժեքը կկազմի 7 տրիլիոն դոլար:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորանս Բունը Les Echos թերթին հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը դեռևս չի վերականգնվի: «Վիրուսի հետ ստիպված կլինենք ապրել դեռ շատ ամիսներ: Սա բացառում է նախկին տնտեսական գործունեությանը արագ վերադառնալու հնարավորությունը: Սա լուրջ ցնցում է, ասել է նա: Նա նաև ավելացրել է, որ եթե որոշ երկրներ դադարեցնեն բյուջեի աջակցությունը, դա էլ ավելի կսրի իրավիճակը», ասել է մասնագետը։

Ռուսաստանի Դաշնությունում 2020-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի անկումը կազմել է 8,5%, ԱՄՆ-ում՝ 9,5%, իսկ եվրոգոտում` 15%: