Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»

103

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, դրանից հետո շուտով գործարք կկնքի Իրանի հետ:

«Ուղղակի սպասեք ընտրությունների կայացմանը: Եթե ​​մենք հաղթենք, գործարք կկնքենք Իրանի հետ», նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ գործակալությունը։

Թրամփը հավելել է, որ Թեհրանը այժմ էլ ցանկանում է գործարք կնքել, բայց սպասում է ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակին: