Թրամփը նշել է Ասանժի ներման պայմանը

46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ներել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս պատմի, թե ով է պատասխանատու 2016-ի նախագահական մրցավազքից առաջ Դեմոկրատական ​​ազգային կոմիտեի էլ.փոստի հասցեն կոտրելու հարցում։

«Առաջարկն այն է, որ Ասանժը որոշակի ներման ձևի դիմաց անվանի 2016-ի ընտրությունների մասին հրապարակումների աղբյուրը», ասել է Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը:

Եթե ​​WikiLeaks-ի հիմնադիրը կատարի այս պայմանը, ապա նա կարող է ազատության կամ պատժի մեղմացման հույս ունենալ, հայտնում է Reuters-ը: