Արդյոք COVID-19-ի պատվաստանյութը պաշտպանու՞մ է գրիպից

32

Կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը չի կարող որևէ պաշտպանություն ապահովել գրիպի դեմ: Այդ մասին հայտարարել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Միայն «կենդանի» պատվաստանյութերը, որոնք իրենցից ներկայացնում են թուլացված վիրուս, կկարողանային պաշտպանություն ապահովել «ոչ նպատակային» հարուցիչներից: Դրանք բարձրացնում են իմունիտետը, որպեսզի օրգանիզմը դառնա ավելի դիմացկուն այլ վարակների նկատմամբ, ասում են գիտնականները: