Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

82

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է  կոշիկի և հագուստի ներկրմամաբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիան։ Մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պարոն վարչապետ մենք ձեզ խնդրում ենք, ասում ենք՝ եկեք միացեք մեզ: Մենք ձեզ հետ ենք եղել, դուք էլ պարտավոր եք լինել մեզ հետ: Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը, ժողովուրդն էլ ավելի շատ կսնանկանա ու երկրից կգնա: Հենց ճանապարհը բացվեց, ժողովրդի 80 տոկոսը կգնա»,-ասել է բողոքի ակցիայի մասնակիցը։