Արա Աբրահամյան. շարունակվող բարեգործություն

69

Երեւանի Արաբկիր շրջանի «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ հիմնադրամ» բարեգործական ճաշարանը արդեն 18 տարի է, որ հովանավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահՙ Արա Աբրահամյանը:

Չնայած ճգնաժամային համավարակի այս բարդ իրավիճակին, մեծ բարեգործը չի զլանում շարունակել իր մարդասիրական գործը սոցիալապես անապահով մարդկանց համար: Ճաշարանի բացման օրվանից, ներկայիսՙ 190 անդամ, օգտվում է այստեղից: Հասկանալի պատճառով ճաշարանը առաջվա նման չի կարող անդամներին պատրաստի ճաշատեսակներ մատուցել: Սակայն դրա փոխարեն նրանք ամիսը 3 անգամ ստանում են տարբեր տեսակի սննդամթերք չոր վիճակումՙ տանը պատրաստելու համար: Արա Աբրահամյանը պատրաստակամորեն միշտ ցուցաբերում է իր հովանավորությունը, որպեսզի սոցիալապես անապահով մարդիկ հագեցած լինեն իրենց օրվա անհրաժեշտ սննդով:

Ճաշարանից օգտվողները անչափ շնորհակալ են իրենց «աղուհացով» ապահովողից եւ հայտնում են հոգաչափ շնորհակալություն Արա Աբրահամյանին, որին նրանք անվանում են «Սիրելի եղբայր»: Բարեգործը գիտակցելով երկրի ճգնաժամային իրավիճակըՙ ձգտում է ավելին անել, որպեսզի ոչ մի մարդ դժգոհ չմնա, այլ նյութապես ու հոգեպես իրեն բավարարված զգա:

Բարի օրեր Ձեզ, սիրելի եղբայրՙ Արա Աբրահամյան, քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:

ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՍՈՅԱՆ, 01.09.2020 թ.