Ավստրիացի գիտնականը հայտարարեց COVID-ի «ամենաառացիոնալ» դեղամիջոցի ստեղծման մասին

66

Ավստրիացի իմունաբան և գենետիկ Յոզեֆ Փենինգերն ասել է, որ ինքը մշակում է կորոնավիրուսային առավել ռացիոնալ դեղամիջոց, որը ոչ միայն սպանում է վիրուսը, այլև նվազեցնում է երկարաժամկետ հետևանքների ռիսկը: Այդ մասին գրում է ՌԻԱ գործակալությունը:

Գիտնականը նշել է, որ ինքը դեղամիջոցը մշակում է 15 տարի՝ հիմնվելով կորոնավիրուսի առաջին ուսումնասիրության վրա, որն անցկացվել է 2002-ից 2005 թվականներին:

«Մենք ներկայումս գտնվում ենք կլինիկական փորձարկումների II փուլում, ինչը շատ կարևոր է, քանի որ ցանկանում ենք իմանալ, արդյոք դեղամիջոցը գործում է», ասել է Փենինգերը:

Նա հավելել է, որ եթե ուսումնասիրությունները լավ ընթանան, դեղը գրանցում կստանա 2020թ․ ձմռանը:

«Մեր դեղամիջոցը, առաջին հերթին, արգելափակում է վիրուսը. մենք կարող ենք վիրուսը հազար անգամ կրճատել: Երկրորդ, այն ունի ֆերմենտատիվ ակտիվություն, որը պաշտպանում է օրգանները՝ թոքերը, սիրտը, ծնկները: Այսինքն, մենք դեղի մեջ ներառել ենք երկու գործառույթ», ընդգծել է բժիշկը դեղամիջոցի առանձնահատկությունը: