Ավելի քան 10 միլիոն աղքատ Սիրիայում

51

Սիրիայի Էրբիլ (Քուրդիստան) շրջանից Միավորված Ազգերի պարենի համաշխարահյին գործակալությունը թվիթերյան էջում հաղորդել է, որ նախկինում նշված ռեկորդային` 9.3 միլիոն աղքատներին ու սովյալներին Սիրիայում եւս 2.2 միլիոն մարդ է գումարվելՙ գների չափազանց արագ աճի հետեւանքով:

Մոտ տասը տարի տեւած հակամարտությունից հետո այս ամռանը գներն այնքան են տիեզերական թռիչք արձանագրել Սիրիական թղթոսկու արժեզրկման հետեւանքում, որ սնունդ ձեռք բերելը կրկնակիից էլ ավելի արժի ներկայիս, քան 2016-ին նշված ցուցանիշները: Դա գլխավորապես ամերիկյան նոր պատժամիջոցների հետ է կապված եւ նաեւ այն հանգամանքի հետ, որ չափազանց դժվարացել է մարդասիրական օգնությունների մատակարարումը տեղի բնակիչներին: Հորդանանի եւ Իրաքի սահմանային անցակետերը փակ են բոլոր տեսակի օգնությունների համար:

ՄԱԿ-ի տվյալներով 400 հազար մահ է գրանցվել Սիրիայում 2011-ից ի վեր, ավելի քան 6 միլիոն մարդ լքել է երկիրը, իսկ մոտ 6 միլիոն մարդ երկրի ներսում տեղահանվել է:

Հ.Ծ.