ԱՄՆ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ սահմանեց

41

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների և ընկերությունների դեմ, որոնք կապված են իրանական հետախուզության և «Հզբոլլահ» կազմակերպության հետ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այդ մասին գրում է gazeta.ru-ն:

Ահաբեկչության և կիբեռհանցագործությունների համար պատժամիջոցների ենթակա է դարձել 46 մարդ, այդ թվում՝ մեկ լիբանանցի: ԱՄՆ-ն նրանց կասկածում է Իրանի հետախուզության և «Հզբոլլահի» հետ կապեր ունենալու մեջ, որոնք Վաշինգտոնը համարում է ահաբեկչական:

Ցուցակում ընդգրկվել է նաև չորս ընկերություն, այդ թվում՝ լիբանանյան Arch Consulting-ը և Meammar Construction-ը: