Спутник V-ի փորձարկումների մասնակիցները պետք է զերծ մնան ալկոհոլի չարաշահումից

50

Պատվաստումից երեք օր առաջ բոլոր կամավորները, ովքեր մասնակցում են ռուսական Спутник V կորոնավիրուսային պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումներին, պետք է դադարեցնեն ալկոհոլի օգտագործումը: Այս պահանջը շարադրված է Гам-КОВИД-Вак-2020 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների արձանագրության մեջ:

Փաստաթղթում շեշտվում է, որ կամավորները ոչ միայն պատվաստումից երեք օր առաջ պետք է հրաժարվեն ալկոհոլից, այլև ուսումնասիրության ընթացքում պետք է զերծ մնան ալկոհոլի չարաշահումից:

«Կամավորներին նաև խորհուրդ է տրվում ծխելը սահմանափակել օրական տասը ծխախոտով», մեջբերում է ՌԻԱ գործակալությունը արձանագրությունից մի հատված: