Պրոֆեսոր Կարոյան․ «Այսօր մեր նպատակն է ստեղծել սփրեյի նման արտադրանք, որը կարող է օգտագործվել կորոնավիրուսը կանխելու համար»

94

Ֆրանսիացի գիտնականները մշակում են քթային սփրեյ, որը պետք է կանխի կորոնավիրուսը, գրում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սորբոնի կենսամոլեկուլային լաբորատորիայի պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանին: «Այս գործիքը հիմնված է վիրուսի կենսաբանական թիրախի վրա», ասել է Կարոյանը:

Գիտնականը հավելել է, որ անհրաժեշտ ֆինանսավորման պարագայում պատրաստուկը կարող է հայտնվել վեց ամսվա ընթացքում: Այժմ թիմը 5 միլիարդ եվրո ներդրող է փնտրում:

«Այսօր մեր նպատակն է ստեղծել սփրեյի նման արտադրանք, որը կարող է օգտագործվել կորոնավիրուսը կանխելու համար», ասել է մասնագետը:

Բացի դրանից, ուսումնասիրություններն ապացուցել են, որ պատրաստուկը թունավոր չէ: