Ուրիշի մանդատով ձևավորվելիք ուժը լեգիտիմ լինել չի կարող. Կարեն Սիմոնյան

37

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը գրառում է կատարել. «Սա շատ լավ առիթ է, որպեսզի պարոն Բաբաջանյանը վերջապես սկզբունքայնություն դրսևորի և վերադարձնի մանդատը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Թող նորաստեղծ իր ուժով մասնակցի ընտրությունների, ստանա սեփական քվեն և վերցնի այն մանդատը, որը կպատկանի իրեն։ Եթե նման սկզբունքայնություն չդրսևորվի, կստացվի, որ այս կուսակցությունը, դեռևս չստեղծված, հանդիսանում է Լուսավոր Հայաստանի ենթաստորաբաժանումը, որովհետև նախաձեռնողն այն ստեղծում է ԼՀԿ մանդատով և ԱԺ ամբիոնից հայտարարում, որ խորհրդարանում ներկայացնելու է այդ նորաստեղծ ուժին։

Ուրիշի մանդատով ձևավորվելիք ուժը լեգիտիմ լինել չի կարող…»

Նշենք, որ  Կարեն Սիմոնյանի գնահատականը   Արման Բաբաջանյանի՝  նոր կուսակցությունն ստեղծմելու  վերաբերյալ է։