Համաշխարհային բանկն ասել է՝ երբ կվերականգնվի աշխարհի տնտեսությունը

69

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային համաճարակի պատճառած ճգնաժամից կվերականգնվի հինգ տարվա ընթացքում: Այդ մասին աղորդում է Reuters-ը:

«Կարանտինին վերաբերող բոլոր սահմանափակող միջոցները վերացնելու ֆոնին, հավանաբար, արագ վերականգնում տեղի կունենա։ Բայց ամբողջական վերականգնումը կտևի մինչև հինգ տարի», ասել է փորձագետը:

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ ճգնաժամից հետո աշխարհում 20 տարվա մեջ առաջին անգամ աղքատության մակարդակը կբարձրանա: Ռեյնհարտը վստահ է, որ ճգնաժամը կբարձրացնի աշխարհում անհավասարությունը, քանի որ ամենաաղքատ մարդիկ ավելի կտուժեն հարուստ երկրներում եղած ճգնաժամից, իսկ ամենաաղքատ երկրները ավելի մեծ վնասներ կունենան, քան հարուստ երկրները: