Հագուստը և կոշիկը կմաքսազերծվեն ոչ թե կիլոգրամներով, այլ հատով

50

Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում, որ հագուսի և կոշիկի մաքսազերծման նոր կարգը հետաձգվի: Նոր կարգի համաձայն՝  հագուստը եւ կոշիկը մաքսազերծվելու են  ոչ թե կիլոգրամով, այլ հատով։ Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին։ Իսկ նա առաջարկել է՝ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է որոշակի սոցիալական լարվածության, հանրության հետ պայմանավորվել միջանկյալ շրջան սահմանելու մասին, որի ընթացքում հանրապետություն ներկրված հագուստը կշարունակի մաքսազերծվել նախկին համակարգով (կիլոգրամով)։