Կորոնավիրուս տարած հիվանդների և պատվաստվածների հակամարմինների մակարդակի տարբերության մասին

49

Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վարակիչ հիվանդությունների գլխավոր անկախ մասնագետ Սվետլանա Սմետանինան խոսել է կորոնավիրուսային վարակ տարած հիվանդների և արդեն պատվաստվածների մոտ հակամարմինների մակարդակի տարբերության մասին, հաղորդում է LIVE24-ը։

Պարզվում է, որ բնական իմունիտետը օրգանիզմն ապահովում է նվազագույն քանակությամբ հակամարմիններով, իսկ պատվաստումից հետո հակամարմիններն անհամեմատ շատ են:

Սմետանինան պարզաբանել է նաև, որ ինքը վաղուց արդեն պատվաստվել է վարակի դեմ և որոշ ժամանակ ընդամենը անհարմարություն է զգացել ներարկման հատվածում: «Եվ հիմա ես ունեմ հակամարմինների բարձր մակարդակ՝ 1600, մի քանի անգամ ավելի բարձր, քան հիվանդությունը տարածների մոտ», ասել է բժիշկը: