С-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, դեռ մարտական հերթապահություն չեն ստանձնել հանրապետությունում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ մասին հաղորդում է EADaily-ն։
«Ոչ, դրանք դեռ ակտիվ չեն», պատասխանել է նախարարը համապատասխան հարցին: «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Մեր զինվորականները գիտեն, թե ինչ պետք է անել С-400-ն ակտիվացնելու համար», ասել է նա:
2017-ի սեպտեմբերին С-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու Թուրքիայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի իր գործընկերների միջև: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան վտանգի տակ կդնի ՆԱՏՕ-ի անվտանգությունը, եթե С-400-ը միացնի դաշնակից համակարգերին, քանի որ ռուսական համակարգին հասանելի կդառնան դաշինքի գաղտնի տվյալները: