Ընթանում է կառավարության նիստը. օրակարգում 20 հարց է

58

ՀՀ կառավարությունում այսօր հերթական նիստն է: Օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնցից 18-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում, մասնավորապես, հետեւյալ հարցերն են.

 «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին,

              Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

              «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին,

              «Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին,

              Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին,

             «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին եւ այլ հարցեր: