Բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց յորղանի չափը. Ալեն Սիմոնյան

43

«Այն տեղեկությունները, որ պարոն Ծառուկյանը դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության եւ կողոպուտի համար, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Նիկոլ Փաշինյանի եւ Ծառուկյանի միջեւ հուշագրի ստորագրումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ չեպազրույցի ժամանակ  հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա հավելել է. «Կա իրողություն, հեղափոխություն է տեղի ունեցել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց յորղանի չափը»:

Ալեն Սիմոնյանը կոչ է արել  վերջնականապես հրաժարվել այն բարքերից, այն խոսելու ոճից, լկտիությունից, որը ժամանակին պատգամավորներն իրենց թույլ էին տլիս. «Լրագրող էին ապտակում այս շեքնում, վիրավորում էին: Հիմա անցել են այլ բանի. պատգամավոր կոչվածն իրեն թույլ է տալիս դերասանի հանդեպ լկտի արտահայտություններ անել: Իրեն թույլ է տալիս պատգամավորների, նախարարների վերաբերյալ լկտի արտահայտություններ անել իր ուղեղի սանդղակին համապատասխան»,-ասել է  Ալեն Սիմոնյանը: