Բայդեն թե՞ Թրամփ

62

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուկյան էջում գրում է, – “Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին

Չգիտես ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի:

Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա: Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք և դրա շարունակության մի մասն էլ` իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ:

Այսինքն հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ: Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ, մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք և հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել:

Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ և փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ 4 տարի քամուն տվեցինք: Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելու ե՞նք”: