ԱՄՆ-ի անտառային հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա

46

Անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ-ի արևմտյան ափին բռնկված անտառային հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա։ Դրա մասին են վկայում եվրոպական «Կոպեռնիկոս» մթնոլորտային մոնիտորինգի ծառայության տվյալները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին անցնելու է Ատլանտյան օվկիանոսը և առաջիկա հանգստյան օրերին կհասնի Եվրոպա:

Ծառայությունը նշում է, որ այս տարի ԱՄՆ-ում հրդեհային ակտիվությունը տասնյակ կամ նույնիսկ հարյուր անգամ ավելի բարձր է, քան 2003-2019 թթ․ ժամանակահատվածում: