Ամերիկյան պատվաստանյութը «գրեթե անվճար կլինի ամերիկացիների համար»

47

ԱՄՆ նախագահի նոր խորհրդական Սքոթ Ատլասը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը, Սննդի և դեղորայքի վերահսկման վարչության կողմից հաստատվելուց հետո, «գրեթե անվճար կլինի ամերիկացիների համար», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքերով՝ բնակչության մոտ պատրաստուկը կլինի հաստատումը ստանալուց հետո առաջին օրը: Պատվաստանյութը կմատակարարվի ռիսկային գոտում գտնվող քաղաքացիներին, տարեցներին, առողջապահության ոլորտում աշխատող արտակարգ իրավիճակների աշխատակիցներին: