Ամերիկացի գիտնականները Նավալնիին առաջադրել են Նոբելյան մրցանակի

49

Սոցիոլոգ, ԱՄՆ Ռատգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևն ասել է, որ Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Նավալնիի թեկնածությունն առաջադրել են ճանաչված համալսարաններից ամերիկացի գիտնականներ, որոնք զբաղվում են Ռուսաստանին վերաբերող հարցերով:

Երոֆեևը ենթադրում է, որ Նավալնիի առաջադրմանը շուտով կաջակցեն քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պրոֆեսորի խոսքերով՝ բլոգերը «նպաստում է ամբողջ աշխարհում մի շարք իդեալների համար պայքարին»: