ԱԺ-ն ընդունեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծը

63

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Նախագիծն ստացել է 121 կողմ ձայն: Այն սահմանում է՝ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` 8-10 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: