WWF-ն անվանել է այն երկրները, որտեղ պահպանվել է առավել անաղարտ բնություն

54

Վայրի բնության համաշխարհային ֆոնդի «Կենդանի մոլորակ 2020» զեկույցում փորձագետները առանձնացրել են 4 երկիր, որտեղ պահպանվել է առավել անաղարտ բնություն: Դրանք են Ռուսաստանը, Կանադան, Բրազիլիան և Ավստրալիան:

WWF-Ռուսաստան կենսաբազմազանության պահպանման ծրագրի նախագծերի գլխավոր համակարգող Բորիս Սոլովյովը պատմել է, թե Ռուսաստանի Դաշնության որ մարզերում է պահպանվել վայրի բնությունը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Մեր երկրի կեսից մի փոքր պակասը, ըստ համաշխարհային չափանիշների, պատկանում է անաղարտ լանդշաֆտներին: Դա 8 միլիոն քառակուսի կիլոմետր է: Առաջին հերթին՝ տայգա և տունդրա», ասել է մասնագետը: